Սեփական զենք, ԱԹՍ-ներ չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկացվել. Էրդողան

Սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը վերահաստատում է, որ եթե տեխնոլոգիապես ոտքերի վրա կանգնած չես, եթե չես հենվում ներքին մարդկային կապիտալին, ուրեմն անդունդի եզրին ես։ Երկրին, որը չի արտադրում սեփական զենք, հայրենական անօդաչու թռչող սարքեր, ցանկացած պահի կարող են փորձել ստրկացնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ «այսօր Թուրքիան արտադրում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի լայն տեսականի՝ բալիստիկ հրթիռներից մինչև ծրագրային ապահովում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս