Իսրայելը Սիրիայի նախագահին սպառնացել է ռմբակոծել նրա պալատները

Իսրայելը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին սպառնացել է ռմբակոծել նրա պալատները, եթե նա չդադարեցնի կամ չնվազեցնի երկրի տարածքում ռազմական համագործակցությունն Իրանի հետ:

Ըստ իսրայելական բարձրաստիճան զինվորական աղբյուրի՝ Թել Ավիվը նախազգուշացրել է Ասադին, որ իր երկրում Իրանի գործողությունների հետագա կոծկումը և զենքի փոխանցումը Թեհրան կարող են հանգեցնել Սիրիայի նախագահի համար իր պալատներից մեկի կորստի:

Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:Աղբյուրը նկատում է, որ ենթադրյալ սպառնալիքի մասին հայտնի է դարձել օրեր այն բանից հետո, երբ Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի միջազգային օդանավակայանը՝ թիրախավորելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Սիրիա ուղարկված քաղաքացիական ինքնաթիռներով իրանական առաջադեմ զինատեսակների բեռները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս