Ուշագրավ փաստ. Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական թագավորության աղբահանման վայրը

Ուշագրավ փաստ․ Ուրարտական թագավորական ընտանիքներն ունեցել են իրենց առանձնացված աղբահանման վայրը։ Ուրարտու֊Արարատ թագավորության Ռուսա 2֊րդ արքայի կողմից Վանա լճին նայող բլրի վրա կառուցված և թագավորության ամենահիասքանչ կառույցներից մեկը համարվող Այանիս֊Ռուսախինիլի ամրոցում 34 տարի առաջ սկսված պեղումները շարունակվում են։

Եվ ահա՝ պեղումների վերջին ուշագրավ նորություններից է այն, որ հնագետների կողմից հայտնաբերվել է միայն թագավորական ընտանիքների համար նախատեսված աղբահանման վայրը։

Այնտեղի գտածոները նոր լույս կփռեն Ուրարտու֊Արարատի վերնախավի կենցաղի ուսումնասիրություններում։

Ռուբեն Շուխյան

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս