«Մտшհո գություն հայտնելուց բացի Եվրոպան ոչինչ չի կարող անել». Տիխանովսկայան ԵՄ-ին քննադատել է Բելառուսին բավարար չաջակցելու համար

Եվրոպական երկրները միայն մտшհո գություն են հայտնում, բայց ոչինչ չեն կարող անել Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում: The New Yorker ամսագրի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ ես շարքային մարդ էի, մտածում էի, որ Եվրոպան մեզ այնքան մոտ է և մեծ: Նրա առաջնորդներն այնքան ու ժեղ են, որ հաստատ ինչ-որ բան կանեն: Նրանք չեն կարող ձեռքերը ծալած նստել: Հիմա ես տեսնում եմ, որ չնայած արտահայտած մտшհոգու թյուններին ու համերաշխությանը, իրականում նրանք ոչինչ չեն կարող անել»:

Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ «եվրոպացի առաջնորդները գործում են զգուշորեն՝ միշտ նայելով Ռուսաստանին»:

«Ես մեծացել եմ մի ընտանիքում, որը սովորեցրել է երախտապարտ լինել: Աստիճանաբար հասկանում եմ, որ չպետք է շնորհակալություն հայտնեմ шնհшնգստության պարզ հայտարարությունների համար, որ պետք է պահանջենք կոնկրետ գործողություններ»,- խոստովանել է ընդդիմադիր գործիչը:

Հիշեցենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդ դիմության զանգվածային բո ղոքի ակցիшներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետшխուզմшն մեջ է գտնվում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս