Վահե Ղալումյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը փшկ և գшղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 77 «կողմ» և 4 «դեմ»»,- Հովակիմյանը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ, ըստ այդմ, որոշումն ընդունվել է:

Վահե Ղալումյանն

Ծնվել է 1975թ. հուլիսի 21-ին Իջեւանում:

1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:

2001-2002թթ. աշխատել է շինարարական կազմակերպության աշխղեկի օգնական: 2002-2003թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գլխավոր տնօրենի օգնական, 2003-2006թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի տեղակալ, 2006-2015թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: 01.06.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ Տավուշի մարզպետ:

2005թ., 2008թ., 2011թ. եւ 2015թ. ընտրվել է Իջեւանի ավագանու անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս