Շատ Թուրք Կա. Պապան Պիտի Բոլորին Հաղթի, Նոր Վերադառնա. Արցախի Հերոս Մենուա Հովհաննիսյանն Այսօր Կդառնար 34 Տարեկան. Զավակները Դեռ Սպասում Են Նրան

2020 թվականի սեպտեմբերի 27-ն անցյալի ու ներկայի սшհմանաբաժին դարձավ հազարավոր ընտանիքների համար, ու այդ օրվանից մենք անուն առ անուն ճանաչում ենք մեր ազգի սերուցքին, ճանաչում ենք նկարներով, ճանաչում՝ նրանց անհավանական սխրանքներով ու հերոսապատումներով։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, նրանք կյանքի գնով մեզ նոր կյանք նվիրելու խիզախությունն ունեցան։ Լուսավոր դեմքով ու պայծառ ժպիտով այս տղան ծանոթ-անծանոթի անտարբեր չթողեց. ոմանք նրա «տիրոջը երնեկ տվեցին», բայց հենց նույն պահին էլ «ախ» քաշեցին ու վշտակցեցին… 33-ը նրա համար ճակատագրական դարձավ, հենց 33-ում նա կատարեց իր կյանքի կարևոր առաքելություններից մեկն ու բռնեց հավերժի ճանապարհը:

«Պա տերազմ է սկսվել, Մենուան գնում է, տուն եկեք». սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին Մենուայի մայրիկից՝ Կարին Տոնոյանից զանգ ստացավ կինը՝ Թամարան, ով այդ պահին երեխաների հետ հայրական տանն էր։ «Երբ մայրիկը զանգեց, անմիջապես շտապեցի տուն», — մի կերպ տրամադրվելով ցավի մասին խոսակցությանը՝ Aysor.am-ին պատմեց Թամարա Կոստանդյանն ու շարունակեց.

«Նա առավոտից ԵԿՄ-ում էր, նույնիսկ տուն չկարողացավ գալ, ու մենք գնացինք իր մոտ՝ բարի ճանապարհ մաղթելու։ Երեխաների հետ խաղաց, գրկեց, սիրեց: Փոքրիկներն էլ շատ աշխույժ էին, կարծես գիտակցում էին, թե հայրիկն ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Մենք նրանց մեջ ծնվելու առաջին իսկ օրերից հայրենասիրություն ենք սերմանել, ու անգամ այս տարիքում գիտակցում էին, որ պապան պա տերազմ է մեկնում», — նկատեց մեր զրուցակիցը:Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանն, ով ԵԿՄ ընդգրկվելու պահից ի վեր շուրջ կես տարի կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել, որպես կամավորական էլ մեկնեց Արցախ: Կինը խոստովանում է՝ իրենք չէին ուզում, բայց անզոր էին խոչընդոտել Մենուայի որոշմանը:

«Իր տեսակն էր այդպիսին՝ խիզախ, հայրենասեր, նվիրյալ, հասկանում էինք, որ ինքը պետք է գնա, չի կարող չգնալ; Այդ օրը մնաց ԵԿՄ-ում, ու երեկոյան, երբ նրան նորից գրեցի՝ «կարո՞ղ եմ Սարդուրի հետ նորից քեզ այցելել», շատ զարմացա, որ համաձայնվեց։ Հայր ու տղա խաղացին, որդուն հրահանգեց, որ մեր տան տղամարդն ինքն է լինելու։ Ու հիմա Սարդուրը դա շատ լուրջ է ընդունել, քանի որ պապան է ասել: Անընդհատ կրկնում է՝ «տան տղամարդը ես եմ» (ժպտում է — հեղ.)…

Պա տերազմի թեմաներով կիսվել չէր սիրում, չենք խոսել, բայց իրեն նայելով հասկանում էի՝ գիտի, թե Արցախում ինչ է կատարվում, հասկանում է՝ ուր է գնում, ու շատ հնարավոր է՝ հետ չգա։ Ինքն այդ ճանապարհը գիտակցելով է ընտրել… Մեկնեցին սեպտեմբերի 28-ին, ու երբ ես մեկ օր առաջ հույսի մի փոքր շողով իրեն հարցրեցի՝ «Մեն, կարո՞ղ է դուք չգնաք», նայեց ինձ, ժպտաց, գրկեց ու ասաց. «Չի կարող նման բան լինել, մենք պե՛տք է գնանք»… Գիտեք, երբ այստեղ ամեն ինչ հաղթական ու փայլուն էր ներկայացվում, մենք արդեն գիտեինք իրականությունը, բայց ոչ իրենից։ Սեպտեմբերի 29-30-ին մայրիկն Արցախ էր մեկնել՝ օգնություն տանելու (քնապարկեր, հագուստ, դեղորայք) ու շատ բան հասկացել էր: Բայց ասեմ, որ մայր ու որդի չէին հանդիպել, Մենուայի տեղը վ տան գավոր էր ու թույլ չի տվել մայրն իր մոտ հասնի», — մանրամասնեց Թամարան:

Ժամանակին ԶՈւ զորամասերից մեկում որպես հետախույզ ծառայության անցած Մենուա Հովհաննիսյանը կամավորագրվել ու Թալիշ էր մեկնել նաև Ապրիլյան պատերազմի օրերին, որից հետո երիտասարդ հայրենասերի արյունն առավել սկսեց «եռալ»: Ու որոշեց՝ այսուհետ իր գործունեությունը միայն զինվորականությունն է լինելու…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս