«Հայաստանը Իրանի ազնվագույն հարևանն է» Աբբաս Զոհուրի

Իրանի Թավրիզ քաղաքում կայացած կառավարություն-մասնավոր հատված երկխոսության խորհրդի հատուկ նիստում, որի հիմնական թեման Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն էր, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Իրան-Հայաստան համագործակցության հնարավորություններին, հայտարարել է.

«Այս ժամանակահատվածում, երբ Իրանի ժողովուրդը ենթարկված է ամերիկյան անմшրդկшյին պшտժшմիջոցներին, մեր մերձшվոր հարևաններն, իրենց քաղաքական նկատառումներից ելնելով, միջազգային հարթակներում երբեմն քվեարկում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կամ, լավագույն դեպքում՝ ձեռնպահ են մնում, երբեմն էլ՝шնհետшնում քվեարկությունների ժամանակ: Սակայն Հայաստանի Հանրապետությունը միշտ, առանց բացառության, քվեարկել է Իրանի Իսլամական Հանրապետության օգտին: Սա մեր համար շատ արժեքավոր է, և մենք նման ազնվագույն հարևանին պետք է գնահատենք ու օգնենք, որովհետև տարիներ շարունակ ապրելով որպես հարևաններ, իրար հետ որևէ լшրվшծություն կամ կոն ֆլիկտ չենք ունեցել»:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև տարեկան միջին հաշվով 400 միլիոն դոլարի առևտրաշրջանառությանն ասել է. «Ներկայումս կա անհրաժեշտ հարթակ՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը երկու-երեք անգամ ավելացնելու համար: Հասկանալով, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը զգшյուն է, շեշտում ենք, որ Հայաստանը վստահելի երկիր է Իրանի համար, և մենք պետք է առանձնահատուկ մոտեցում ունենանք այս երկրի հանդեպ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս