Պшրտվшծ ադրբեջանցին չուզեցավ լսել հայոց օրհներգը հաղթանակած հայ ըմբիշի պատվին

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Սերբիայում ավարտված ազատ ոճի ըմբշամա րտի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ: Հիշեցնենք, որ 65 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել այս մրցաշարում իրեն փայլուն դրսևորած Վազգեն Թևանյանը:

Պարգևատրման արարողության ընթացքում հնչել է ՀՀ պետական օրհներգը, ու մեր ըմբիշը պարգևատրվել է ոսկե մեդալով: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 2 մարզիկներից մեկը ադրբեջանցի էր՝ Հաջի Ալիևը, ում սոցիալական ցանցերի էջերը միշտ ողողված էին հայատյաց գրառումներով: Պшտերшզմի օրերին, նա

մեծ հրճվանքով տարածում էր զո հված հայ զին վորների լուսանկարները ու ծաղրում նրանց: Իսկ երեկ նա ստիպված է եղել լսել Հայաստանի օրհներգը, որը հնչել է հաղթանակած հայ ըմբիշի պատվին: Ադրբեջանցին, սակայն, դա չի արել, նա խախտել է մարզական բոլոր օրենքները և չի ներկայացել պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին:

Ի դեպ, եթե հայա տյաց ադրբեջանցին կանգներ պատվո պատվանդանին, ապա հայտնվելու էր 2 հայ ըմբիշների արանքում, քանի որ Վազգեն Թևանյանից բացի, մեդալակիր էր դարձել նաև Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը: Նա նվաճել էր բրոնզե մեդալ:

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս