Օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալելու է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկման ընթացքում կանդրադառնան Թուրքիայում արտադրվող անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» թեմային:
«Մեր երկրների ռազ-մատեխնիկական համագործակցությունը միշտ օրակարգում է, և այն փաստը, որ այդ զգայուն ոլորտում մեր փոխգործակցությունը զարգանում է, ինքնին խոսում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Այո՛, «Բայրաքթարներ» հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Սոչիում», — ասել է Պեսկովը:
Ռուսական մամուլում վերջերս հրապարակվել են հաղորդագրություններ, որոնց համաձայն, Մոսկվան հետաքրքրություն ունի «Բայրաքթարների» նկատմամբ:
Ռուսների կողմից հար-ձակման ենթարկված Ուկրաինան լայնորեն կիրառում է այդ ԱԹՍ-ները:
Ավելի վաղ հայտնել էինք , որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Թուրքիայի նախագահին առաջարկել է Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի ՝ «Բայրաքթարների» գործարան կառուցել: