Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա։ Երեքշաբթի օրը այս մասին իր հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։
Նա նշել է, որ Թուրքիան կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլեր կձեռնարկվեն։
«Հայկական սփյուռքը պետք է աջակցի այս գործընթացին: Հայաստանի հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ամենից շատ ձեռնտու է Հայաստանին»,- ասել է Քալընը։
Ըստ Քալընի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության ստորագրման համար գործընթաց է իրականացվում:
«Այս գործընթացն էլ անշուշտ մենք Ադրբեջանի հետ համակարգում ենք, քանի որ մենք ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորումն ենք ցանկանում, այլ աջակցում ենք Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ձևավորմանը: »,-ասել է նա: