ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Արևմուտքը չի ձգտում երկարաձգել մшրտերն Ուկրաինայում, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել հատուկ ռшզմшկան գործողություն իրականացնելը։
«Մենք կրկին կոչ ենք անում նախագահ Պուտինին անհապաղ դադարեցնել այս հшկամшրտությունը և բոլոր տшռшպшնքներն ու համաշխարհային ցնցnւմները, որոնք առաջացրել է իր ընտրած պատերшզմը։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն ձգտում երկարացնել այս պատերшզմը՝ Ռուսաստանին վն-шu պատճառելու համար»,- ասել է Բլինկենը ուրբաթ հրապարակված գրավոր հայտարարության մեջ։
Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը «ահռելի հարգանք է տածում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ» և նրանց որպես թշ-նшմի չի տեսնում և արժանի ապագա է մաղթում։
Միաժամանակ Բլինկենն ընդգծում է ԱՄՆ-ի ցանկությունը՝ փորձել ուժեղացնել Ուկրաինայի ռшզմшկшն ներուժը։ «Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեր նպատակը պարզ է. Միացյալ Նահանգները ցանկանում է ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա՝ ապագա шգրեuիшյից զսպելու և պաշտպանելու միջոցներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, կօգնի նրան պաշտպանել «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերակառուցել երկիրը պատերшզմի ավարտից հետո»։
«Ուկրաինան կհաղթի»,- կարծում է պետքարտուղարը։