Վանեցյանը պատասխանեց արդյո՞ք վերցնելու են մանդատները

Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն, ինչ ունենք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, ես միանշանակ իմ թիմին չեմ թողնի մենակ: Գնալու եմ խորհրդարան ու շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում»: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի վրա, եթե մանդատները չվերցնեն, խորհրդարանը կշարունակի գործել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս