Էրդողանն անդրադարձել է Հայաստանին

Թուրքիայի նախագահը անդրադարձել է հայաստանին և 44-օրյա պատ-երազմին:

Նա մասնավորապես նշել է.

«Պարզ է, որ եթե դու պատ-երազմի դաշտում ուժեղ չես, ձեռքբերումներ ունենալը անհնար է: 44-օրյա պատ-երազմը դրա վառ օրինակն է: Թուրքիայի աջակցությամբ վերջ դրվեց այս անարդարությանը»,-ասել է Էրդողանը:

Վերջինս հիշեցրել է նաև Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցը, նշելով, որ այն կառուցողական է եղել: Նա նաև հիշատակել է նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անելով մի շարք անհիմն պնդումներ:

Էրդողանը նաև հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են կարգավորել հարաբերությունները:

Հիշեցնենք, որ այսօր սա-դրիչ հայտարարությամբ Հայաստանի հասցեին հանդես էր եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս