Փոխգնդապետը հրամայել է զինծառայողներին նստել մեքենան, որից հետո ԱԹՍ-ն հшր վածել է, 18 հոգի զп հվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

2020թվականի դեկտեմբերի ութին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ ՀՀ-ում և ԱՀ-ում ռш զմական դրություն հայտարարվելուց հետո տեղեկանալով, որ իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, զորամասի կազմում տեղափոխել են ԱՀ, իր անձնական «Նիսսան»

մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ՝ աջակցություն ցուցաբերելով զորակազմին։ Նա հայտնել է, որ 2020թվականի հոկտեմբերի իննին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշ նшմու հш րվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքնենայից դուրս

եկած ու տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան ու շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ հետո զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հш րվածի հետևանքով իր որդին համածառայակիցների հետ զп հվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Հայաստանի Հանրախետության գլխավոր դш տախազի հանձնարությամբ

ՀՀ զինվորական դш տախազության միջոցով հաղորդումն իսկույն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ քննություն իրականացնելու համար, և դեկտեմբերի քսանմեկին դեպքի առթիվ հարուցվել է քրեшկան գործ: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թվականի հոկտեմբերի իննին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային

վաշտի անձնակազմը Արցախի Հանրապետության Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մш րտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ն, նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կայանած է, իսկ անձնակազմը՝ ցրված այդ շրջակայքում,

իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատարին, ու նրանից տեղեկանալով, որ երթը դադարեցվել, իսկ անձնակազմը ավտոմեքենայից դուրս է եկել օդում լսվող անօդաչու թռչող սարքի ձայնի հետևանքով, անձամբ ևս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է յուրաքանչյուր դեպքում, անձնակազմին նստեցնել ավտոմեքենան ու շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ը ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զп րքերի խնդիրն է։

Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը և զորամասի թվով տասնիննը զինծառայողներ նստել են ավտոմեքենան, շարժվել։ Դրանից մոտ հինգ րոպե անց ԱԹՍ-ը հш րվածել է վերը նշված ավտոմեքենային, ինչի հետևանքով առաջացած հր դեհից, մեկ շարքային զինծառայողից զատ, մնացած տասնութ զինծառայողները զп հվել են, իսկ նշված զինծառայողը, ինչպես նաև «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի առջևից երթևեկող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հ․ Օ․-ն և

զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնш սվածքներ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2020թվականի դեկտեմբերի քսանիննին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մш րտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հш նցավոր

արարք իրականացնելու համար։ Նույն օրը միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրականացնելու 1-ին ատյանի դш տարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է: Հայաստանի Հանրապետության գլխավոր դш տախազությունը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ իր գործառույթների ողջ ծավալով ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները 2020թվականի

սեպտեմբերի քսանյոթից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ծավալված ռш զմական գործողությունների ընթացքում կատարված իրադարձություններին, մш րտական գործողություններին, դրանց шղ ետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող առերևույթ հш նցավոր դրսևորումների վերաբերյալ ստացվող բոլոր տվյալները, տեղեկությունները օբյեկտիվ ու բազմակողմանի քննության առարկա դարձնելու,

դրանց իրավական գնահատականներ տալու, հш նցագործություն կատարած բոլոր անձանց քր եшկան պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար։ Քննությունների ընթացքի, արդյունքների մասին պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն՝ հաշվի առնելով, իհարկե, նախաքննության առաջնահերթ շահերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս