Մեդվեդև . «Որոշ երկրներ ցանկանում են ՀԱՊԿ դաշնակիցները բա խվեն իրար»

Բավականին թշնամի երկրներ կան, որոնք շահագրգռված են ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ՇՀԿ-ում դաշնակիցների բախ-մամբ, սակայն նրանց նման հաճույք չի տրվի, այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Օգոստոսի 1-ի երեկոյան Մեդվեդևի էջում հայտնվեց աշխարհաքաղաքականության և ԽՍՀՄ-ի մասին գրառում, որը հետո անհետացավ։ Մեդվեդեւն ասել է, որ դրանք տեղեկատվական պատ-երազմի դրսեւորումներ են, նա նշել է, որ մեղավորներն անպա-տիժ չեն մնա։

«Բազմաթիվ թշ-նամի երկրներ և քաղաքական գործիչներ կան, որոնք շահագրգռված են ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի կամ ՇՀԿ դաշնակիցների՝ ճակատ-ճակատ բախ-մամբ: Մենք նրանց նման հաճույք չենք պատճառի: Մեր երկրի բոլոր իշխանությունների և մեր գործընկերների աշխատանքը հենց դրան է ուղղված»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս