Իրանագետը Մանրամասներ է հայտնում . «Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան գրավումը բարդացրել Բաքվի բռ նապետի վիճակը»

Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում, այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Չնայած Բաքվի բռ-նապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվ-տանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվ-տանգության մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ, համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվ-զումներից։

Հսկայական է Իրանից եկող սոցցանցային «ոչ պաշտոնական» և արդեն իսկ խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական քարոզչական ճնշումը, որի ուժգնության մասին է վկայում Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի՝ համացանցում հայտնված արհեստածին Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարականով կազմված ձայնային ուղերձը, ինչով վերջինս զգուշացնում է աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։

Այս ամենին զուգահեռ, Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումը շատ ավելի արմատական շիայական ցանցի կազմակաերպություններց մեկի կողմից էլ ավելի է բարդացրել Բաքվի բռ-նապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս