ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սր-ման կապակցությամբ հայտարարությամբ:
«ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զի-նված բախ-ումների և մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Զասը խորին ցավակցություն է հայտնել զո-հված զի-նծառայողների հարազատներին և մերձավորներին:
«Հակ-ամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: