Ջերմ շնորհավորանքներ Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից шզшտшգրմшն 200-ամյակի առթիվ . Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին` Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից шզшտшգրմшն 200-ամյակի առթիվ:

Երկու դար առաջ հույն ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել ճակատագրական մшրտшհրшվերներին, այլև իրականացնել իր երազանքը` վերականգնել պետականությունը:

Հայաստանն առանձնահատուկ կարևորում է նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունները եղբայրական Հունաստանի հետ: Անցնող տարվա մшրտшհրшվերները մեկ անգամ ևս վերահաստատեցին մեր երկու բարեկամ երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:

Համոզված եմ, որ գալիք տարիներին մեր երկրների միջև անկեղծ ու արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվի և կընդլայնվի:

Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին բարօրություն և երջանկություն», — նշված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս