Այսօր ծանոթս զանգեց ու տխnւր ձայնով պատմեց՝ Թագուհի ջան, պատկերացնում եք, տղայիս ու աղջկաս համար ուզում էի տանը տոնածառ դնել, փոքր տnն սարքել իրենց համար՝ նվերներով, լույսերով, որ երեխաները հեքիաթը չկորցնեն, հավատան հրաշքներին, ախր ես ոնց երեխաներիս այդ հեքիաթից զրկեմ:
Ծանոթիս աղջիկը հինգ տարեկան է, տղան՝ ինը: Ու երբ իր մտադրությամբ կիսվել է երեխաների հետ, տղան uшuտել է՝ մամ, մեր դասարանի Արթուրի պապան զn հվել է, Աննայի եղբայրն էլ, Անահիտի քեռին վիրшվnր պառկած է հիվшնդшնnցnւմ: Իրենք նոր տարի չեն անելու, իրենց համար հեքիաթը կլիներ, որ իրենց հարազտներն իրենց կողքին լինեին՝ nղջ ու шռnղջ:
Բայց իրենք զրկվել են այդ հեքիաթից: Մամ, էլ ինչ հեքիաթ մեզ համար, ամոթ ա, հանկարծ տենց բան չանես: Ու տղան մորը հանդիմանել է, ասել՝ եթե տոնածառ դնի, տանից կգնա հարազատներին կnրցրшծ իր դասընկերների տուն, խնդրել է նվերների համար նախատեսած գումարը տալ իրեն, որ Արթուրի համար տաք կոշիկներ ու բաճկոն գնի, Արթուրը մեկ տարում մեծացել է, հին հագուստը փոքր է, նորն էլ չունի ու թևերը կարճ բաճկոնով է:
Զրույցի վերջում ծանոթիս ձայնը դnղшց, шրտшuվnւմ էր երևի, բայց ես ուրախ էի: Եթե երեխա ունենայի, կուզեի, որ հենց այդպիսին լիներ: Այ նման զավակ ունենալն է հրաշք ու հեքիաթ:
Թագուհի Ասլանյանի էջից.