Եզակի կադրեր՝ 1921թ․ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի կնքման պահից . (տեսանյութ)

Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) անցկացվել է պանելային քննարկում՝ «Ռուս-թուրքական հարաբերությունները 1921-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարում» խորագրով։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Քննարկման ընթացքում ներկաներին ցուցադրվել է Մոսկվայի պայմանագրի կնքման օրվանից պահպանված միակ լուսանկարը։ Պահպանվել է նաև պայմանագրի կնքման պահը պատկերող երկուսուկես րոպեանոց մի տեսանյութ։

Կադրերում հնարավոր է տեսնել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մեջ զգալի դեր խաղացած Յուսուֆ Քեմալ Թենգիրշենկին, Ալի Ֆուաթ Ջեբեսոյին, Ռըզա Նուրին։ Իսկ ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարարության ներկայացուցիչ Գեորգի Չիչերինը և Ջելալեդդին Քորքմազովը։

Մոսկվայի պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է 1921թ․ մարտի 16-ին։ Այդ պայմանագրով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի ինքնիշխանությունը քեմալականների կողմից թուրքական հռչակված բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվել է Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս