Արցախում 3 տարում իրականացվելու է պատմության ընթացքում ամենամեծ բնակարանաշինության ծրագիրը. վարչապետ

Մեր նահատակների զոհողության շնորհիվ է, որ Արցախն այսօր, թեկուզ, վիր ավոր, բայց կանգուն է: Այդ մասին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ամենամեծ ծառայությունը մեր նահ ատակների հիշատակին կլինի այն, որ մենք Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք: Մեր խնդիրը պետք է լինի մեր ժողովրդի բարեկեցության ապահովումը»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Նա հայտարարեց, որ Արցախում պետք է իրականացվի 110 մլրդ դրամի բնակարանաշինության ծրագիր՝ «Հայաստան» հիմնադրամի հետ: «Ծրագիրը կիրականացնենք 3 տարում, ինչը համեմատելի է նախորդ 30 տարվա ընթացքում հիմնադրամի կողմից Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ, և չի բացառվում, որ ավելի մեծ է: Դա, թերևս, պատմության ընթացքում Արցախում իրականացված ամենամեծ ծրագիրն է լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 1992-ից մինչև 2020-ի սեպտեմբեր հիմնադրամում հանգանակաել է 313 մլն դոլար, իսկ միայն 2020-ի Արցախյան պատ երազմի ընթացքում՝ 220 մլն դոլար:

«Մեր ժողովուրդը 30 տարվա ընթացքում բան ակին տվել է ամեն ինչ՝ կրելով բազմաթիվ զրկ անքներ հանուն անվտ անգության և հանուն Արցախի: Ուստի, պատ երազմի հետևանքով որևէ մեկը չպետք է իրեն պարտված զգա, այդ պարտության պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում, պարտությունը թող ինձ լինի, բայց հաղթանակը ձերը պետք է լինի: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը պետք է հաղթի, 30 տարվա բոլոր հաղթանակները ձերն են և այն զրկ անքները, որոնք կրել եք, դրա վկայությունն է»,- ասաց վարչապետը , Հաղորդում է «1լուրեր»-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս