Հույն-թուրքական լարվածությունը շարունակում է մնալ բարձր՝ ստեղծելով մթնոլորտ: Թուրքիան հերթական անգամ բացասաբար է արձագանքել այն փաստին, որ ևս մեկ արևմտյան մեծ տերություն իր բազմակողմանի աջակցությունն է հայտնել Հունաստանին։ Այս անգամ Անկարային զայրացրել է Գերմանիան, որի արտգործնախարարն ուրբաթ օրը քննադ-ատեց Անկարային, ի թիվս այլ բաների, վիճարկելու հունական կղզիների ինքնիշխանությունը իր ափամերձ գոտում:
Գերմանիայի ԱԳ ղեկավար Աննալենա Բաերբոքը, ով անցյալ շաբաթ այցելել էր Հունաստան, ապա Թուրքիա, հայտարարեց, որ «միջազգային իրավունքի շատ հարցեր բարդ են, բայց որոշները նաև շատ պարզ են: Հունական կղզիները՝ Լեսվոսը, Քիոսը, Հռոդոսը և շատ ու շատ այլ կղզիներ, հունական տարածք են, և ոչ ոք իրավունք չունի այդ մասին հարցեր բարձրացնել»։
Այլ կերպ ասած, Գերմանիայի ԱԳ ղեկավարը հայտարարեց ակնհայտ , որ Գերմանիայի դաշնակից պետություն համարվող Թուրքիան և իր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ չպետք է կասկածի տակ դնեն հունական կղզիների ինքնիշխանությունը արևելյան Էգեյան ծովում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չուշացրեց պատասխանը և մեղադրց Գերմանիային ազնիվ միջնորդ չլինելու և Աթենքի կողմը գտնվելու համար։