Կրեմլը նշել է Պուտինի` կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու պայմանը

Կլիմայի գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ վերլուծվի, թե ինչպես է կազմակերպվելու միջոցառումը և ով է այն վարելու: Այս մասին կիրակի՝ ապրիլի 18-ին հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է նախ վերլուծենք ներածական տեղեկատվությունը, թե ինչպես է դա տեղի ունենալու (գագաթնաժողովը. խմբ.). ով կխոսի, ինչպես, ինչ կարգով, ինչն է համարվելու արդյունքը, ով է նախագահելու», – ասաց Պեսկովը:

Նա ցավով նշել է, որ Կրեմլը սկսել է այս հարցերի պատասխանները ստանալ «միայն վերջին օրերին»:

«Մենք պետք է դրանք մանրակրկիտ վերլուծենք նախքան նախագահի մասնակցության մասին որոշում կայացնելը», – եզրափակել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կլիմայի գագաթնաժողովին հրավիրել է աշխարհի 40 առաջնորդների: Այն պետք է կայանա ապրիլի 22-23-ը ՝ առցանց ձևաչափով: Բանակցությունները հեռարձ ակվելու են ուղիղ հեռարձ ակմամբ: Հրավիրվածների թվում են Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս