Մեծ Բրիտանիան սառեցնում է 350 մլրդ դոլարի ռուսական ակտիվները . «Մենք ՌԴ տնտեսությունը հետ կուղարկենք խորհրդային ժամանակաշրջան» . Լիզ Թրուս

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող պատերшզմի հետ կապված Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են 350 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները։ «Այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի մինչև շաբաթվա վերջ», — այսօր Լեհաստան կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը։

Բրիտանացի նախարարի խոսքով՝ «604 միլիարդ դոլարի արժութային պահուստների ավելի քան 60 տոկոսը» այլեւս հասանելի չէ Մոսկվային։ Թրուսն ընդգծել է, որ «համակարգված պատժшմիջոցները ռուսական տնտեսությունը հետ են շպրտnւմ խորհրդային ժամանակաշրջան»։

«Սակայն մենք կարող ենք և պետք է անենք շատ ավելին», — ասել Լիզ Թրուսը՝ կոչ անելով шրգելել ռուսական նավերի մուտքը արևմտյան նավահանգիստներ և «համաձայնվել ռուսական նավթի, ածուխի և գազի ներմուծումը դադարեցնելու հստակ ժամանակացույցի շուրջ»։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի և G7-ի գործընկերներին սահմանափակումներ մտցնել արդյունաբերության ոլորտում, որը համալրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռшզմшկшն գանձարանը։ Այս առնչությամբ նա շեշտեց ոսկու արդյունահանումը.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս