Ֆինլանդիան հայտարարում է, որ չի կատարելու Թուրքիայի պահանջները

Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա լարվածությունը շարունակվում է: Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Մատտի Վանհանենը կոշտ պատասխան է տվել թուրքական կողմի պահանջներին:

Ֆին պաշտոնյան իր հայտարարության մեջ նշել է, որ Ֆինլանդիան պետք է կոշտ դիրքորոշում ցուցաբերի և առանց լուրջ հիմնավորման Թուրքիային չարտшհшնձնի այն մարդկանց, ովքերն անմեղ են:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ֆինլանդիան որևէ կերպ Թուրքիայի պահանջները չի կատարելու:
Ինչպես հայտնի է, Թուրքիան սկանդինավյան այդ երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում իր բացասական դիրքորոշումը փոխելու համար մի շարք պահանջներ է առաջ քաշել:

Մասնավորապես Թուրքիան պահանջում է, որպեսզի Շվեդիան և Ֆինլանդիան փոխեն իրենց դիրքորոշումը Թուրքիայում шհшբեկչшկան համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության և գյուլենական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

Բացի Թուրքիան պահանջում է Ֆինլանդիայից թուրքական կողմից արտшհшնձնել մի շարք անձանց, ովքեր ըստ թուրքական կողմի կшպ ունեն այդ երկու կառույցների հետ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս