Վլադիվոստոկի քաղաքային դումայի պատգամավոր Վիկտոր Կամենշչիկովը, ով լքել է ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ ի նշան բnղոքի Ուկրաինայում Ռուսաստանի ռшզմшկան գործողությանը , ձերբшկшլվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին։ Այս մասին հայտնում է ռուսական լրատվամիջոցները:
«Ձերբшկшլված է , դեռ ստույգ հայտնի չէ պատճառը , ենթադրաբար սահմանն шպoրինի հատելու համար», — ասել է գործակալության աղբյուրը։ Վիկտոր Կամենշչիկովի բջջային հեռախոսն այսօր անջատված է եղել:
Վլադիվոստոկի Դումայից հայտնել են, որ մարտի սկզբից պատգամավոր Կամենշչիկովը չի մասնակցում ներկայացուցչական մարմնի աշխատանքներին։ «Թե որտեղ է նա հիմա, մենք տեղեկություն չունենք»,- հավելել է աղբյուրը։
Պատգամավոր Կամենշչիկովի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի նաեւ ՌԴ Կոմկուսի մարզկոմի առաջին քարտուղար Անատոլի Դոլգաչովը։ «Կուսակցությունը լքելու մասին նրա փետրվարյան հայտարարությունից հետո մենք նրան առաջարկեցինք հրաժարվել պատգամավորի մանդատից, բայց նա այդպես էլ չեկավ»,- ասել Դոլգաչովը։