Փաշինյանի հետ Պուտինի հանդիպումից հետո ադրբեջանական կողմի հետ բանակցություններ նախատեսվու՞մ են․ պատասխանում է Պեսկովը

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են ինչ-որ բանակցություններ Ադրբեջանի հետ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, ասել է.

«Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ շփումները մշտապես իրականացվում են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում»:

Պեսկովը լրագրողներին պարզաբանել է, որ հուլիսի 7-ին ռուս-հայկական բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին, քննարկվել են եռակողմ համաձայնագրերի ՝ առեւտրատնտեսական համագործակցության իրականացման տարբեր ասպեկտներ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս