Մենք դա երեքով ենք ստեղծել. Պուտինը հայտնել է՝ ինչպես է կազմվել ԼՂ հարցով համատեղ հայտարարության տեքստը

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 9-ին կազմված համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատել են երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա երեքով են ստեղծել՝ ես, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ «այլապես հնարավոր չէր»:

ՌԴ նախագահի խոսքով՝ ըստ էության դրանք պայմանավորվածություններ են եղել երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ «Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել և այդ փաստաթղթով ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունը»: «Ինչը և մենք անում ենք: Այդ իսկ պատճառով կազմված հայտարարության հեղինակները երեք կողմերն են»,- շեշտել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս