Զախարովա. ԱՄՆ ընտրական համակարգը քայքայված է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած шպստшմբությունը և սոցիալական պшռшկտումը ԱՄՆ-ի ներքին հարցերն են, հավելելով. որ ԱՄՆ-ի ընտրական համակարգը քայքայված է և չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի պաշտոնյաները Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձությունները համարում են Միացյալ Նահանգների ներքին հարցը և մաղթում, որ ամերիկացի ժողովուրդը խաղաղությամբ և արժանապատվորեն անցկացնի իր երկրի պատմության տխուր պահերը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է .«ԱՄՆ-ն այլևս չի կարողանա աշխարհին ասել, որ ժողովրդավարության մոդել է»:

Չորեքշաբթի երեկոյան, երբ ընթանում էր Ջո Բայդենի հաղթանակը հաստատելու Կոնգրեսի ու Սենատի համատեղ նիստը, Կապիտոլիումի դիմաց հավաքված Թրամփի մի շարք կողմնակիցներ ներխ ուժեցին Կոնգրեսի շենք:

Չնայած Միացյալ Նահանգներում տիրող քաոսին, Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ ընտրություններում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս