Իշխանությունն ունի վարչապետի թեկնածու, որը Նիկոլ Փաշինյանն է. Հովիկ Աղազարյանը` Արտակ Թովմասյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա կորոշենք՝ ում առաջադրենք։ Երբ Խորհրդարանում լինի կոնսենսունս, այդ ժամանակ մենք հանդես կգանք մեր ցուցակով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։ Իշխանությունն ունի վարչապետի թեկնածու և այդ թեկնածուն վարչապետն է։ Այս մասին ԱԺ-ում ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հայտարարությանը:

Թեև իշխանության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, սակայն Հովիկ Աղազարյանը կարծում է, որ ինքը ևս կարող է լինել․ «Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ չեմ առաջաջադրվի որպես վարչապետի թեկնածու, որովհետև ինձանից արժանավորները կան»։

Պատգամավորը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը հնարավոր է կայունացնել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Դա կարող է լինեն միայն այն դեպքում, երբ «ԲՀԿ»-ն և «ԼՀԿ»-ն ևս համաձայնեն։

Հարցին, իսկ եթե խմբակցությունները չեն համաձայնում` պատգամավորը պատասխանեց. «Ապա ո’չ, ընտրությունների կարիք չկա»։

Դիտարկմանը, թե այդ դեպքում երկիրը թողնում ենք այս իրավիճակում, Բաղրամյան պողոտան փակ է մնում, պատգամավորը, կարծես, դրա լուծումն էլ է առաջարկում․ «Պետք չէ, որ Բաղրամյան պողոտան երկար ժամանակ փակ մնա, կարելի է խնդ րել ցուց արարներին, որպեսզի իրենք իրենց բողոքի ցույցը իրականացնեն մի քանի մետր այն կողմ, որպեսզի ճանապարհը բացվի»։

«Ամեն մեկը հո չի կարող ինչ ուզում է ասել այս երկրում, պահը կգա` համապատասխան ձևով հարցը կլուծվի»,- ասաց Աղազարյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, որ Բաղրամյան պողոտան կբացեն միայն այն ժամանակ, երբ իշխանափոխություն լինի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս