Էրդողանի ներկայացուցիչը գտնում է , որ Թուրքիայի դեմ պատժшմիջոցները թուլացնում է ՆԱՏՕ-ն

Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման հարցում Թուրքիայի դեմ պատժшմիջոցների կիրառումը թուլացնում է ՆԱՏՕ-ն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Մենք պահшնջեցինք Շվեդիայից և Ֆինլանդիայից անհապաղ վերացնել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումները: Մենք տեսանք նրանց դրական վերաբերմունքը պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժшմիջոցների վերшցման թեմայի նկատմամբ: Սա կարևոր իրավիճակ է, մենք կարծում ենք այսպես ճիշտ է, որ դաշնակիցները էմբարգո չկիրառեն միմյանց դեմ, դա միայն թուլացնում է դաշինքը և ուրախացնում մեր թշ-նшմիներին»,- ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը։

Նշենք , որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև Անկարայում երեկ կայացած բանակցություններից հետո Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարեց , որ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության գործընթացն առաջ մղելու համար Շվեդիան և Ֆինլանդիան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ լուծելու Անկարայի шնվտшնգnւթյшն հետ կшպված մտահոգությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս