Հուլիսի 4-ին սիրված դերասան Մհեր Մկրտչյանը կդառնար 91 տարեկան։ Կինոյի և թատրոնի մեծ կատակերգուին հիշում են նաև Թբիլիսիում, որտեղ «Միմինո» ֆիլմի հերոսների արձանին ամեն տարի այս օրերին ծաղիկներ են խոնարհում։Պատահական չեն նրան համարում հայ-վրացական բարեկամության դեսպան, իսկ «Միմինո» ֆիլմը՝ այդ բարեկամության խորհրդանիշ։«Տխուր աչքերով ծիծաղելի կատակերգուն» Վրաստանի ժողովրդական արտիստ է։ Սիրում էր Վրաստանը, սիրում էր քայլել Ռուսթավելիի պողոտայով՝ իր շուրջը հավաքելով վրացի երկրպագուներին։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի թևավոր խոսքերն այստեղ շատերը գիտեն։ ․«Միմինոն» հայ-վրացական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող ֆիլմերից է, որտեղ Մհեր Մկրտչյանը խաղում է վրացի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի հետ:Վրացի կինոռեժիսոր Գերոգի Դանելիայի «Միմինոն», «Կովկասի գերուհին», «Մի վշ տանա» և մյուս ֆիլմերը, որտեղ խաղում են Ֆրունզիկն ու Կիկաբիձեն՝ Բուբան, պատկերում են հայերի ու վրացիների իրական հարաբերությունները․
«Ֆիլմը ցույց է տալիս երկու ազգերի միջև բարեկամությունը. Մեր բարեկամություն նաև մրցակցություն է, որովհետև նրանք միշտ ուզում են իրար հետ մրցել, թե ում ջուրն է ավելի լավը կամ առաջինը, ում միրգն է ավելի քաղցր և այլն…», — «Ռադիոլուրին» ասում են վրացի զրուցակիցները՝ հիշելով խորհրդային տարիների կատակերգության հայտնի արտահայտությունը «Валико Джан, у нас в Дилижане в кухне открываешь простой кран, вода течет второе место занимает в мире․․․»
Կիկաբ իձեն պատմում է մի օր լուրերը լսելիս առավոտյան ժամը չորսին զանգել է Ֆրունզիկին և ասել․ ««Ամերիկայի ձայնով» հայերի մասին հաղորդում է, ներիր, որ այս ժամին եմ անհանգստացնում, բայց պիտի պատմեմ: Պարզվում է՝ հնագետները Հայաստանում մի քար են գտել, վրան գրված է. «Հայկական կոմսոմոլը 500 տարեկան է»: Ասացի ու սպասում եմ` երբ է նա ծի ծաղելու։ Իսկ նա լռ եց ու հետո ասաց. «Բուբա ջան, իսկ այդ հնագետները չէի՞ն կարող այդ քարը առավոտյան ժամը 12-ին գտնել, ես գոնե քունս կառնեի»»:
Ըստ Կիկաբիձեի Ֆրունզիկն այն եզակի կատակերգուներից էր, որ կատակում էր լուրջ դեմքով։
Իր վերջին հարցազրույցներից մեկում նա ասել է՝ «մենք եղբայրներ ենք, ինձ դուր չի գալիս ընկերություն բառը, երբ խոսքը Վրաստանին է վերաբերում»։
Կիկաբիձեն հիշում է նաև, որ մինչ Ֆրունզիկը, Երևանում սպասում էր խոստացած Վոլգային, Վրաստանի այդ ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, երբ իմացավ, անմի ջապես Վոլգա նվիրեց նրան։
Վրաստան իր վերջին այցը 1993-ին էր, այդ ժամանակ հյուրընկալվել էր Հավլաբարում գործող Գարի Դավթյանի տիկնիկային տանը։ Տան ղեկավար, տիկնիկագործ Ժաննա Դավթյանը հիշում է․
«1993 թվականի աշնանն էր, Թիֆլիուսում մութ ու ցուրտ օրերի էին, լույս ու գազ չկար, արտիստը Գարիին ասաց՝ «դու գիժ ե՞ս, ժողովուրդը տшռшպում է, սով է, պատերազմ, մարդիկ իրար են կրակում, իսկ դու կարծես ոչինչ էլ չի եղել, տիկնիկ ես խաղում, տիկնիկ ստեղծում»։ Գարին պատասխանեց՝ «ժամանակն է մարդկանց ուրախացնել»։ Արտիստն ասաց․«այդ դեպքում ստեղծի նաև իմ կերպարով մի տիկնիկ, կշրջենք աշխարհով մեկ՝ ուրախություն սփ ռելու․․․»»։
Ֆրունզիկը, սակայն, չհասցրեց տեսնել իր կերպարով, տխուր աչքերով, մեծ քթով, ուրախ ու տխուր տիկնիկը, որն այսօր ուրախություն է տարածում Հավլաբարից։
Ֆրունզիկի կերպարով տիկնիկն այսօր Գարի Դավթյանի տիկնիկային տան ամենսպասված տիկնիկներից է, շարունակում է իր «դերասանական վարպետությամբ» հուզել և մեծերին, և փոքրերին, բարիություն փոխանցել բոլոր այցելուներին։
Հայաստանի Հանրային Ռադիո