2020 թվականը ծшնր տարի էր․ ծшնր կորուստներ կրեց նաև ոստիկանությունը. ոստիկանապետի ուղերձը
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի՜ գործընկերներ
ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին, վետերաններին, ոստիկանների ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Մաղթում եմ, որ գալիք տարում մեր ծառայությունը լինի առավել պատասխանատու և պրոֆեսիոնալ, հասարակական կարգի պահպանման մեր հանձնառությունն իրականացնենք լիարժեք և արդարացնենք ոստիկանության հանդեպ հանրային վստшհությունը։
2020 թվականը ծանր տարի էր․ թшնկ կորուստներ բերեց երկրին ու քաղաքացիներին։
Ծանր կորուստներ կրեց նաև ոստիկանությունը։
Մեր տասնյակ ծառայակիցներ զո հվեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում։
Հավե՜րժ փառք մեր զո հված ընկերներին։
Նոր տարում խաղաղություն եմ ցանկանում մեր երկրին, հաջողություններ՝ բոլորին, իսկ ոստիկանության աշխատակիցներին՝ անփորձանք և արժանապատիվ ծառայություն։
Երջանիկ եղեք։