Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին չայցելել որոշ մարզեր

2022 թվականի սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն նախազգուշացում է տարածել իր քաղաքացիների համար, ովքեր են Հայաստանում են կամ մտադիր են այցելել Հայաստան։ Զգուշացումն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։

«Հայաստանի և Ադրբեջանի զ-ինված ուժերի միջև բախ-ումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ՝ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, նաև Նախիջևանի հետ սահմանակցող հատված։

Տարածքները, որոնք խորհուրդ չի տրվում այցելել, եթե հիմնավոր պատճառ չկա, ընդգծված են նարնջագույնով, երկրի մնացած հատվածը խորհուրդ չի տրվում այցելել, եթե չկա համոզիչ պատճառ»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք , որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել է Հայաստանի որոշ վայրեր այցելել, եթե այցը կենսական կարևորություն չունի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս