Պուտինը ավելացնում է ՌԴ Զինված ուժերի զինծառայողների թվաքանակը հասցնելով 1,15 միլիոնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ հանձնարարելով ՌԴ Զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը ավելացնել 137 հազարով՝ հասցնելով 1,15 միլիոնի:

«Ռուսաստանի Դաշնության Զի-նված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել 2 039 758, որոնցից 1 150 628-ը՝ զի-նծառայող»,- ասված է փաստաթղթում:

ՌԴ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից:

Վերջին անգամ զի-նված ուժերի կանոնավոր ուժը հաստատվել է 2017թ. Այդ թվերի համեմատ՝ Պուտինի նոր հրամանագրով զի-նվորականների թիվն ավելացել է 137 հազար մարդով (+13,5%)։ Զի-նված ուժերում քաղաքացիական անձնակազմի թիվը մնացել է անփոփոխ.

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս