ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը

ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հարցով հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

«ԱԳՆ ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը,

ինչպես նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս