Բայրաքթար. Մինչև 2023–ը Թուրքիան կստեղծի անօդաչու ռազմական ինքնաթիռի նախատիպը

Թուրք ինժեներները սկսել են «ակտիվորեն աշխատել» տեղական անօդաչու ռшզմшկան ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ․ այս մասին իր թելեգրամյան հրապարակման մեջ հայտնել է թուրքական «Բայքար» ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության 100 ամյակին ընդառաջ, ներկայացնել դրանց առաջին նախատիպը։

Բայրաքթարը նաև անդրադարձել է ԱՄՆ կողմից Թուրքիային F-35–երի ծրագրից հեռացնելուն՝ նշելով, որ դա «երկարաժամկետ հեռանկարում կնպաստի Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացմանը»։

Հիշեցնենք, որ «Բայքար» ընկերությունն է արտադրում Բայրաքթար (Bayraktar) հшրվшծային ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են Սիրիայում, Լիբիայում և Արցախյան պատերազմում։

razm.info

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս