Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն Մունդիալի որակավորման փուլի Իսլանդիայի դեմ խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Հերթական կարևոր հանդիպումը Իսլանդիայի դեմ: Հաջողություն տղաներ»:

Հայաստանի ֆուտբոլի ազ գային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզ ադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տու րում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտե նշտեյնին: Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս