Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը առաքելություն է ուղարկում երկրի խնդիրների գնահատման համար:
Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշակի սահմանամերձ շրջաններում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ մանդատի և փորձաքննությանը՝ անվ-տшնգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ: