Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը համոզմունք է հայտնել, որ «երբ ժամանակը գա», Դոնբասը Ռուսաստանի մաս կդառնա:
«Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում… Ես կասկած չունեմ, որ Դոնբասը մեծ Ռուսաստանի մաս կդառնա, երբ ժամանակը գա, և մեզ, իհարկե, մեծ ապագա է սպասվում: Բայց դրա համար պետք է պա յքարել: Եվ մենք կշարունակենք մեր շահերը պա շտպանել»,-ասել է նա:
Լուգանսկի ղեկավարն ընդգծել է, որ իրենք իրենց ընտրությունն ինքնուրույն են կատարել 2014 թ-ին:
«Սա Ռուսաստանի հետ ինտեգրման կուրս է, փաստացի մենք արդեն նրա հետ ենք: ՌԴ-ն մշտապես օգնություն է ցուցաբերում, առանց որի Դոնբասը չէր գոյատևի. դա և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ տնտեսական համագործակցություն է», – ասել է Պասեչնիկը:
Նյութի աղբյուր՝ www.shantnews.am