ԱՄՆ-ն 240 մլն դոլար կծախսի 20 երկրում ռազմական օբյեկտների շինարարության վրա. RT

ԱՄՆ-ն նախատեսում է 240 միլիոն դոլար ծախսել աշխարհի 20 երկրներում, մասնավորապես Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, այդ թվում՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում, ռա զմական օբյեկտների շինարարության վրա, գրում է RT-ն:

Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ բանակի ինժեներական կոր պուսը պատրաստվում է ուսումնասիրել հավանական կապալառուներին: Նրանք կնախագծեն շենքերի կառուցվածքներ, այդ թվում՝ օդանավակայաններ և հարակից շենքեր, ճանապարհներ, նավահանգիստներ, արտադրական ձեռնարկություններ, ջրատարներ, հիվանդանոցներ, էլեկտրակայաններ և այլն:

Բացի այդ, նախագիծը կներառի ինքնաթիռների ենթակառուցվածքների՝ թռիչքուղիների, թռիչքի և վայրէջքի ուղիների և կառամատույցների կառուցում: Պենտագոնի պահա նջների համաձայն՝ կապալառուները պետք է աջակցություն ցուցաբերեն շինարարական աշխատանքների բոլոր փուլերում՝ ապահովելով ինժեներների և ճարտարապետների ծառայությունները: Ընկերությունների հետ պայմանագիրը կստո րագրվի հինգ տարի ժամկետով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս