Այսօր Իրաքի Դոհուկ նահանգում տեղակայված թուրքական ռազ-մաբազան ենթարկվել է հրթ-իռակոծության:
Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ հրթ-իռը ընկել է թուրքական ռազ-մաբազայի մերձակայքում գտնվող Բամառնի գյուղի վրա: Այս պահին հայտնի չէ, թե ինչ վն-ասներ է հասցրել հրթ-իռիակոծությունը:
Ենթադրվում է, որ հրթ-իռակոծության ետևում Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զի-նյալներն են, որոնց Անկարան համարում է ահաբ-եկիչներ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Մոսուլում թուրքական հյուպատոսարանը և Նինվե նահանգում տեղակայված թուրքական ռազ-մաբազան էին հրթ-իռակոծության թիրախ են դարձել:
Նաև թուրքական աղբյուրները հաղորդում են, որ ողջ Իրաքում այս պահին տիրում են հակաթուրքական տրամադրություններ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հուլիսի 20-ին Թուրքիայի զի-նված ուժերը հր-ետակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զ-ոհվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիր-ավորվել են: Հր-ետակոծությունը տեղի էր ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զ-ոհերի և վի-րավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին: