Բայդենը Իսրայելի խնդրանքով թույլ չի տվել, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն սկսի

Վերջին շաբաթներին Իսրայելը գաղտնի լոբբինգ է իրականացրել Բայդենի վարչակազմում, որպեսզի ԱՄՆ-ն թույլ չտա Թուրքիային ռազ-մական գործողություններ սկսել Սիրիայում քուրդ զի-նյալների դեմ։

«Իսրայելը Սիրիայի քրդերին դիտարկում որպես դաշնակիցներ՝ ընդդեմ Սիրիայում Իրանի աճող ազդեցության և մի քանի տարի է դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում, — նշում է աղբյուրը։

Իսրայելի ազգային անվ-տանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլաթան ասել է իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանին, որ Թուրքիայի հնարավոր նոր գործողությունը Սիրիայի հյուսիսում լրջորեն կվ-նասի քրդերին և երկարաժամկետ հեռանկարում կարող է օգուտ բերել Իրանին:

Ըստ իսրայելական մամուլի՝ Հունիսի վերջին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում քրդերի դեմ նոր գործողություն սկսելու վերաբերյալ ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս