Չավուշօղլուի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խոսել են տարածաշրջանում խաղաղության ապահովման համար

Հունիսի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով համագործակցության խնդիրների շուրջ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել այսպես կոչված խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս