Իրաքի վարչապետը՝ Թուրքիային . «Իրաքն իրավունք ունի արձագանքել այս հարձակումներին»

Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին դա-տապարտել է Թուրքիայի հր-ետանային հարվ-ածները ինքնավար Քուրդիստանում, որի հետևանքով սպ-անվել է 8 խաղաղ բնակիչ:

«Թուրքական ուժերը ևս մեկ անգամ կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը և Իրաքի քաղաքացիների կյանքն ու անվ-տանգությունը՝ հր-ետանու կիրառմամբ թիրախավորելով Քուրդիստանի Դոհուկ նահանգի զբոսաշրջային հանգստավայրը»,- Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է Կազեմին:

Կազեմին հայտարարել է, որ Իրաքն իրավունք է վերապահում արձագանքել այս հարձակումներին և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ պաշտպանելու իր ժողովրդին և պատասխանատվության ենթարկելու ագր-եսորներին շարունակական էսկալացիայի համար:

Հիշեցնենք, որ Հուլիսի 20-ին Թուրքիայի զի-նված ուժերը հր-ետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զո-հվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիր-ավորվել են: Հր-ետակոծությունը տեղի է ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զո-հերի և վիր-ավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս