ԱՄՆ Կոնգրեսակաների կոշտ հայտարարությունը Ադրբեջանի վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը իր թվիթերյան էջում գրել է.

«Ալիևը կդադարեցնի ԱԹՍ-ներով իր արյ -ունալի հարձ-ակումներն Արցախի բնակչության դեմ միայն, երբ՝ եթե ԱՄՆ-ն առաջնորդություն և ուժ ցուցաբերի։ Անհապաղ դադարեցրեք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին, քանի դեռ նա չի վերադարձել բանակցային սեղան»։

Իր հերթին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի նոր սա-դրանքին և իրավիճակի սր-մանը: Քաղաքական գործիչը համապատասխան գրառում է կատարել թվիթերյան էջում:

«Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպա-ռնալու վերջին օրինակն է:

Կոչ եմ անում Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դա-տապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտ-անգավոր գործողությունները»,- գրել է Փալոնեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս