Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Էրդողանին , որտեղ ասվում է

ՀՀ ԱԳ առաջին նախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիյանը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նամակում ասվում է. «Հայաստանը ողջունում է Թուրքիայի վերջին հայտարարությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սակայն այդտեղ գործողություններն են, որ նշանակություն ունեն` անշուշտ, առանց որեւէ նախապայմանների:

Մենք, ամենայն բարյացակամությամբ ակնկալում ենք, որ Թուրքիան.

ա) կյանքի կոչի ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների վրա հենվող պարզ հուշագիր` համաձայներով դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ դեսպանատների փոխադարձ բացմանը երկու պետությունների մայրաքաղաքներում,

բ) վերաբացի փոխադրումների եւ հաղորդակցության ուղիները, որ միակողմանիորեն փակել են շուրջ երեսուն տարի առաջ,

գ) այս պատմական դիվանագիտական հարաբերությունները օգտագործի լուծելու համար, ի թիվս այլնի, անցյալից ժառանգված ու ջրբաժանի վերածված խնդիրները, ներառյալ հայ ժողովրդի Ցեղ-ասպանության եւ Մեծ Հայրենազրկման ճանաչումը եւ հատուցումը, զ-ոհերի եւ վերապրողների բոլոր ժառանգներին Ազգային օջախ վերադառնալու իրավունքի երաշխավորումը, պղ-ծված մշակութային ժառանգության վերականգնումը (որոնցից մի քանիսով Դուք, գնահատելիորեն, զբաղվել եք). սրանք անհրաժեշտ քայլեր են հարաբերությունների համապարփակ կարգավորման, ժողովուրդների իրական հաշտեցման, միջպետական սահմանի իրավական ու պարտադիր սահմանազատման ճանապարհին,

դ) ձեր «մեկ ազգ» ինքնության մյուս պետության հետ հեռացնի իր զի-նված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից` ներառյալ Գորիս-Կապան մայրուղու քսան մեկ կիլոմետրից,

ե) հեռացնի իր զի-նված ուժերը նաեւ Շուշիից, Հադրութից եւ այլ բռ-նազավթյալ տարածքներից, դրանք վերածելով անվ-տանգ, չեզոք գոտու Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կազմում` բոլոր ազգությունների գաղթականների համար ծննդավայր վերադառնալու երաշխիքներով,

զ) վերադարձնի ձեր մեկ ազգության մյուս պետությունում պահվող բոլոր ռազ-մագերիներին` զի-նվորական եւ քաղաքացիական,

է) երաշխավորի, որ ձեր մեկ ազգության մյուս պետությունը ԵԱՀԿ հովանու ներքո կվերսկսի քաղաքակիրթ բանակցությունները Արցախի Հանրապետության` պատշաճ ընտրված իշխանությունների հետ` հակամարտության համապարփակ եւ վերջնական կարգավորման համար:

Սա է, պարո՛ն, ճանապարհը դեպի երկարաժամկետ խաղաղություն եւ արժանապատվություն: Նվաճումը եւ ժխտումը, ԱԹՍ-ները եւ բայրաքթարները կարող են տալ մեկ օրվա, մեկ տասնամյակի, մեկ դարի արժեզուրկ մարդկային մեծարանք: Բայց անարդարության եւ կեղծիքի վրա հառնած տերությունը ի վերջո խոր-տակվում է: Աստված մահմեդական չէ, կամ քրիստոնյա կամ հուդայական:

Ետքայլ արեք, մա՛րդ արարած, ճակ-ատամարտը դեռ պատ-երազմ չէ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս