Կարո Փայլանին փորձել են սպ шնել

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հшնց-шգործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

Հաղորդումը կապված է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի այն պնդման հետ, որ 2016 թվականին Փայլանի դեմ սպш-նության ծրագիր է մշակվել։ Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել էր, որ զ-ենք էր տարվելու խորհրդարան և Կարո Փայլանը սպш-նվելու էր։

Կարո Փայլանը հայտարարել է, որ Ինջեի պնդումների հետ կապված դատախազությունը քայլեր չի ձեռնարկել։

«Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ում արած գրառումներում բացահայտել է, որ պետության ներսի որոշ մութ կենտրոններ 2016 թվականին իմ դեմ սպш-նություն են ծրագրել և այդ ծրագիրը խափանվել է այլ կենտրոնների կողմից։

Չնայած այս բացահայտումից անցել է երկու շաբաթ՝ իրավապահ մարմինները, որոնք պետք է հետաքննություն սկսեին, գործի չեն անցել»- նշել է հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ իր դեմ սպш-նության ծրագրի բացահայտման համար է ինքը հաղորդում ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս