Մարիա Զախարովա . «Ցնցված եմ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձ ակումից , պղ ծել են պետական ​​խորհրդանիշները , վն ասել շենքը»

ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերներին՝ կապված Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ, այս մասին Մ.Զախարովան գրել է իր տելեգրամյան էջում։

«Ես ցնցված եմ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված արմատական ​​հարձակումից։ Օրը ցերեկով ամբոխը ներխուժել է դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածք, պղ-ծել պետական ​​խորհրդանիշները , վն-ասել շենքը։ Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել

Դիվանագիտական ​​ներկայացուցչությունների տարածքի անձեռնմխելիությունը միջազգային հարաբերությունների հիմնաքարն է՝ ապահովելով դիվանագետների անխափան աշխատանքը ողջ աշխարհում։ Նման «միջ-ադեպերը» սովորականից դուրս են։

Ընդունող պետությունը հատուկ պարտավոր է ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները` պաշտպանելու առաքելության տարածքը ցանկացած ներխ-ուժումից կամ վն-ասից և կան-խելու առաքելության անդորրը կամ նրա արժանապատվությունը վիրավորելը

Հարց բրիտանական իշխանություններին և ոստիկանությանը, ովքեր պետք է ապահովեն դեսպանատան և դիվանագետների անվ-տանգությունը , որտե՞ղ էիք»,- գրել է ՌԴ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս