Պուտինը վերջին հրաժեշտը տվեց Գորբաչովին․ (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ հրաժեշտ է տվել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ սեպտեմբերի 3-ին կայանալիք հրաժեշտի արարողությանը նախագահը չի կարող մասնակցել զբաղվածության պատճառով։

«Մենք գիտենք, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ցավոք, նախագահի հագեցած աշխատանքային գրաֆիկը թույլ չի տա նրան մասնակցել սեպտեմբերի 3-ին, ուստի նա որոշել է դա անել այսօր»,- ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Պեսկովը նաև հավելել է, որ հրաժեշտի արարողությանը լինելու է պատվո պահակախումբ։

Միխայիլ Գորբաչովը մш-հացել է օգոստոսի 30-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս